Առողջ երեխա
Սիրված երեխա` առողջ երեխա
Սիրված երեխաներն առողջ են մեծանում. դա է ապացուցում առողջ հասուն մարդկանց կյանքի ուսումնասիրությունը: Այդ հետազոտության արդյունքներից դատելով` կարելի է մարդու առողջության կարևորագույն չափանիշ ու պայման համարել սիրված լինելը:
Ծնողների սերը ոչ միայն բարերար գործոն է, այլև կենսականորեն անհրաժեշտ պայման: Սիրո մթնոլորտով, բարությամբ, քնքշությամբ, ընտրության ազատությամբ շրջապատելով երեխային, նրան սիրո իր պահանջը բավարարելու հնարավորություն ենք ընձեռում: Առանց սիրո երեխան չի կարող որպես լիարժեք ու ներդաշնակ անհատ ձևավորվել: Ուստի ծնողական սերը կարևոր է ոչ միայն երեխայի, այլև հենց իրենց` ծնողների համար: Չէ՞ որ երեխայի` ծնողների հետ շփումից ստացված փորձն այն հիմքն ու արմատն է, որի վրա զարգանում է նրա հետագա կյանքը: Հետևաբար շատ կարևոր է, որ երեխայի համար ընտանիքում ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որ նա իրեն իր ամենամտերիմ մարդկանց կողմից սիրված զգա:
Մանկաբույժներն ու հոգեբաններն ասում են, որ դեռահասների ու երեխաների հիվանդություններն առաջանում են չբավարարված հոգեկան պահանջմունքի հետևանքով: Փոքրիկի ամբողջ տիեզերքն իր ընտանիքն է: Ու կյանքը նա պատկերացնում է իր ընտանիքի մոդելով: Ծնողների խնդիրն այն է, որ երեխային չխանգարեն, չպարտադրեն իրենց պատկերացումները, հակառակը, թույլ տան, որ հասունանալուն զուգընթաց երեխան աշխարհն ընկալի հնարավորինս լիարժեք, հարուստ, առանց աղավաղման ու բազմագույն:
Որպեսզի նա ֆիզիկապես ու հոգեպես առողջ մեծանա, ծնողները պետք է մի քանի կանոն հիշեն. երեխային պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա, ոչ թե փորձել նրանից կերտել այն, ինչ կամենում ենք տեսնել: Ընկալումով ու հարգանքով վերաբերվել ու աջակցել, երբ դրա կարիքը երեխան ունի: Օրինակ լինել ամեն ինչում, բացահայտ արտահայտել սեփական դրական զգացմունքները: Պարզ որոշել և երեխային ուղիղ, առանց ուժի կիրառման բացատրել, թե ինչ չի կարելի անել և ինչու: Խրախուսել երեխայի` իր զգացմունքների ու ապրումների մասին ազնվորեն արտահայտվելու, բացահայտվելու փորձը: Ամեն կերպ նպաստել երեխայի` շրջապատող աշխարհին ծանոթանալու և ուսումնասիրելու նախաձեռնությանը: Պետք չէ վիրավորվել, եթե երեխան մերժում է ծնողի աջակցությունը և փորձում ինքնուրույն ինչ-որ բան անել: Ընդունել, որ երեխան ինքնուրույն անհատականություն է, որն իր հայացքներն ունի, իր ցանկություններն ու ձգտումները, և չփորձել ապրել նրա փոխարեն:
Ցանկալի ու սիրելի երեխաները ծնվում են պինդ ու առողջ, նրանց բախտը կյանքում շատ ավելի է բերում, քան մյուսներինը: Սիրված երեխաները կարողանում են ընկերություն անել ինչպես հասակակիցների, այնպես էլ մեծահասակների հետ:
Շվեդացի գիտնականները հավաստիացնում են, որ այն երեխաները, որոնք իրենց հասակակիցների շրջանում համակրանք են վայելում, շատ ավելի առողջ են լինում հասուն տարիքում: Ուսումնասիրությունների համաձայն` այն երեխաները, որոնք դպրոցում առանձնապես ճանաչման ու համարման չեն արժանանում, նրանց մեջ ցածր ինքնագնահատանք է ձևավորվում, նվազում է կյանքից սպասելիքների պահանջը: Այդ երեխաների մեջ անառողջ կյանքի հակում է առաջանում. ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութ:
Ուրեմն, հաշվի առնելով ընտանիքի հսկայական դերը անձի ձևավորման ու առողջ մարդ հասունանալու գործում, հարգելի՛ մեծահասակներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ, սիրեցե՛ք ձեր փոքրերին, թոռներին, նրանց լավ օրինակ ծառայեք. դա բարերար է ազդում նրանց ապագայի, հետագայում` նաև առողջության ամրապնդման վրա:
Ահա թե ինչպես են երեխաներին դաստիարակում Գերմանիայում: Այնտեղ շատ լուրջ ու մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում երեխաների պաշտպանությանը: Այլևս ոչ ոքի չի զարմացնում արտերկրում կիրառվող այն պրակտիկան, որ երեխաները ծնողներին կարող են դատի տալ: Երեխաները գիտեն իրենց իրավունքները. դա սովորում են մանկապարտեզում : Դրա համար էլ ծնողներին շատ բան չի թույլատրվում, օրինակ` երեխաներին ծեծել, վիրավորել, նրանց վրա բղավել, պատժել:
Մասնագետները կարծում են, որ որքան երեխան հեռուստացույցի առջև քիչ ժամանակ ծախսի, այնքան օգուտ կտա իր առողջությանը: Ուստի Գերմանիայում շատ երեխաներ հեռուստացույց չեն դիտում, որովհետև տանը հեռուստացույց չկա, կամ ծնողները միացնում են հեռուստացույցը միայն այն ժամանակ, երբ երեխաները քնած են: Չնայած կան մանկական ալիքներ, երեխաները հեռուստացույցի առջև անցկացնում են օրական ընդամենը 15-30 րոպե: Դրա փոխարեն ողջ օրը նկարում են, խաղում, զբաղվում երաժշտությամբ ու սպորտով: Յուրաքանչյուր ընտանիք, որը սեփական տուն ունի, ունի նաև սեփական խաղահրապարակ, փոքրիկ լողավազան: Իսկ եթե ընտանիքն ապրում է շենքում, ապա ակտիվ ծնողները տեղի ինքնակառավարման մարմինների հետ կազմակերպում են խաղահրապարակներ, որտեղ չկան քարեր, հոսանքալարեր ու վտանգավոր թեքություններ: Հատուկ ավազ է գնվում, կառուցվում են անվտանգ տնակներ, որ երեխաները փողոցում, բակում օգտակար և ուրախ ժամանակ անցկացնեն, և վազելու, մագլցելու, բլրակների վրայից գլորվելու, ձգվելու ու ճոպանով առաջ շարժվելու ժամանակ աշխատեն փոքրիկների մկանները, մարզվեն ֆիզիկապես: Ու բակում էլ կարող են խաղալ միայն բակի երեխաները: Մի մեծահասակ էլ տնից հետևում է այդ ամենին: Այս հանգամանքը նպաստում է երեխաների ինքնուրույն զարգացմանը, նրանք քիչ են նյարդայնանում, շփվող են, ավելի կիրթ:
Ինչու են երեխաները չափազանց աշխույժ
Գերակտիվ երեխաներին չնկատել անհնար է: Նրանք անպայման պետք է ամեն ինչի ձեռք տան, քաշեն ու հրեն: Աղմուկը, վազվզոցը, բախումները նրանց գոյության անքակտելի մասն են: Նրանց շուրջը մշտապես լարվածություն է տիրում: Մեծերը պետք է ականջները «սրեն», «մարտական պատրաստվածության» վիճակում լինեն, քանի որ հաճախ հարկ է լինում անհապաղ կարգուկանոն հաստատել:
Առաջին հայացքից թվում է, թե այդ երեխաները պարզապես վատ են դաստիարակված: Սակայն, հարկ է նշել, որ նման դեպքերում դաստիարակությունը գրեթե դեր չունի: Չափազանց անկարգ երեխաների ինտելիգենտ ծնողները հաճախ տարակուսանքի մեջ են, չեն կարողանում հասկանալ ու բացատրել իրենց երեխայի վարքագիծը:
Բժիշկներն ընդունում են, որ այդ երեխաների մեջ գերակտիվ շեղում կա: Վերջին տարիներին նման երեխաների թիվը շատանում է: Հիպերակտիվությունը բնորոշվում է նյարդային համակարգի այն առանձնահատկությամբ, որ գրգռման պրոցեսները գերազանցում են արգելակման պրոցեսներին: Հիմնականում հիպերակտիվություն է ախտորոշվում տղա երեխաների մոտ: Հիպերակտիվության հակումը հիմնականում ձևավորվում է սաղմի ներարգանդային զարգացման շրջանում: Մոր անհագստությունը, անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ, վախերն ազդում են պտղի զարգացման վրա, հետք թողնում երկար տարիներ: Հիմնականում գերակտիվ երեխաների մայրերը կա՛մ միայնակ են, կա՛մ ամուսնալուծված:
Այսօրվա կյանքի արագ ռիթմը, հղի կնոջ ակտիվությունը, , աշխատանքը հղիության ընթացքում և խնդիրների լուծումը, որոնք ուղղակիորեն կապված չեն մայրության հետ, ազդում են պտղի զարգացման վրա: Օրինաչափ է, որ հետամնաց կամ թույլ զարգացած երկրներում գերակտիվության համախտանիշով երեխաներ հազվադեպ են հանդիպում:
Դպրոցում գերակտիվ երեխաների ուսուցումը նույնպես դժվար է ուշադրության կենտրոնացման դժվարության պատճառով:
Այսօրվա դպրոցական ծրագրի ինտելեկտուալ բեռնվածությունն էլ իր հերթին է նպաստում երեխաների հիպերակտիվության զարգացմանը:
Երեխաները անցման տարիքում հաճախ «ազատվում են» այդ համախտանիշից, սակայն ոմանց գերակտիվությունը պահպանվում է մինչև կյանքի վերջը. չէ՞ որ նյարդային համակարգի տեսակը չի փոփոխվում:
Երեխայի հիպերակտիվությունը որոշ չափով սանձելու համար հարկավոր է օրակարգ սահմանել: Սահմանափակել հեռուստացույցն ու համակարգիչը, սարսափ ֆիլմերն ու մարտաֆիլմերը: Իսկ մարզումները, սպորտը միայն օգուտ կտան, հատկապես բարերար ազդեցություն կարող է ունենալ լողը, քանի որ այն հանգստացնում է նյարդային համակարգը:
Սննդից ու ըմպելիքներից պետք է բացառել գրգռող մթերքը, կոկա-կոլան, շոկոլադը, կծու ու աղի կերակուրները:
Դժվար է զերծ մնալ դիտողություններ անելուց , սակայն պետք է փորձել դա հնարավորինս մեղմ անել, որպեսզի երեխայի մեջ լարվածություն չառաջանա: Հակառակ պարագայում նրա մեջ տպավորություն կստեղծվի, որ ինքն անուղղելի չարաճճի է: Եվ, բնականաբար, նրան ոչինչ չի մնա, քան համապատասախանելն այդ իմիջին:
03.06.2013 Կարդացեք նաև
Կրծքահասակ երեխայի քնի անվտանգության կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահության համախտանիշը (SIDS)...
25.04.2025
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
31.01.2024
Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...
31.01.2024
Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...
09.11.2023
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
15.02.2023
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
18.01.2023
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...
17.10.2022
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...
29.08.2022
Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...
10.08.2022
Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:
Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...
12.01.2022
Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:
Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...
15.12.2021
Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:
Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...
06.12.2021
Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:
Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...
26.11.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ